Գաղափարաբանությունը նաև հուշում է մարդուն յուրահատուկ 3 թուլությունների մասին, որոնք միայն հաղթահարելու միջոցով է հնարավոր իրագործել հոգևոր զարգացումը: Այդ թուլություններն են
ՉԱՐը, որի խորհրդանիշն է ՔԱՐ - 4 թիվը --- «ՀԱՂԹԱՀԱՐԻՐ ՉԱՐԸ»
ՍԻՆը, որի խորհրդանիշն է ՍԻՆՔ - 5 թիվը --- «ԱԶԱՏՎԻՐ ՍԻՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՑ»
ԿԻՐՔԸ, որի խորհրդանիշն է ՑԻՑ - 6 թիվը --- « ՍԱՆՁԱՀԱՐԻՐ ԱՌիՈՒժ ին »
ՉԱՐի-ՈՒժ ՑԻՆ-Ար ԱՌի-ՈՒժ կամ Կիրք |
Անցնելով այս փորձությունների միջով միայն կարելի է հասնել ՀԱՂԹՈՒԹՅԱՆ:
4 թվի անունն է ՔԱՐ, այն խորհդանշում է ՉԱՐ ը, այդ պատճառով էլ այն երբեմն կոչում են ՉԱՐ ինչպես որ այսօր Պարսկաստանում:
Հայկազյան գրավոր համակարգում 4 թվի համապատասխան սիմվոլը արտահայտել է նաև ՉԱՐ ի գաղափարը:
4 թիվը ռուսերենում կոչվում է четыре: Այս անունը առաջացել է հայերեն ՉԸ-ՏԻՐԻ բառից: Սա նշանակում է որ ՔԱՐ-ՉԱՐ-ՉԸՏԻՐԻ ն հանդիսանում է ՏԻՐԻ հակապատկերը՝ եթե ՏԻՐԻ ը խորհրդանշում է դպրությունը – լուսավորությունը, ապա ՔԱՐ-ՉԱՐ-ՉԸՏԻՐԻՆ խորհրդանշում է անտաշությունը, անգրագիտությունը, խավարը:
Կարգախոսն է եղել ՀԱՂԹԱՀԱՐԻՐ ՉԱՐԸ
5 թվի անունն է ՍԻՆՔ, այն խորհդանշում է ՍԻՆ մտայնությունը՝ ինչպես օրինակ սնահավատությունը, սնապարծությունը, ինչպես նաև վախերը, քանի որ նույնիսկ վախը մահվան հանդեպ համարվում էր ՍԻՆ զգացմունք:
5 թվի սիմվոլը խորհրդանշում է դատարկությունը և եթե այն շրջենք 90 աստիճանով ապա կտեսնենք դատարկ շերեփ կամ դատարկ ձեռքի ափը:
6 թվի անունն է ՑԻՑ, այն խորհդանշում է ԿԻՐՔԸ, ԿՐՔՈՏ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՆԵԼ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ:
Կարգախոսն է եղել ՍԱՆՁԱՀԱՐԻՐ ԿԻՐՔՏ, ԱՌիՈՒժԸ, ԱՌՅՈՒԾԸ և միայն այդ դեպքում կհասնես ՀԱՂԹՈՒԹՅԱՆ:
HALDI |
Կրքոտ ցանկությունը անհրաժեշտ է, բայց բավարար չէ հասնելու ՀԱՂԹՈՒԹՅԱՆ, իսկ ՍԱՆՁԱՀԱՐՎԱԾ ԿԻՐՔԸ, ԱՌիՈՒժը, ՑԻՑը վեր է ածվում ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ, ԿԱՄՔԻ ՈՒԺի, որին ՀԱՅԵՐԸ կոչում էին Սյուն-Սիւն ՀԱՂԹՈՒԹՅԱՆ :
Կիրքը ուներ շատ անուններ, այն կոչում էին նաև ԿԵԱՆՔԻ ԱՂ, որովհետև առանց Կիրք Կեանքը դառնում է անհամ ու անհոտ: Բայց մյուս կողմից Կեանքի Աղը պետք էր սահմանափակել, որովհետև ավելորդ աղիությունը վտանգավոր է Կեանքի համար:
Կրքոտ Ցանկությունը՝ Հասնել ՆՊԱՏԱԿԻՆ, իմաստով է լցնում ԿեԱՆՔԸ:
Կրքոտ Ցանկության առկայությունը նշանակում է, որ մարդու մոտ ձևավորված է ՆՊԱՏԱԿԸ և դա հանդիսանում է առաջին քայլը դեպի ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆ, այդ պատճաժով էլ ասում են ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ ՑՑԻ ԾԱՅՐԻՆ Է:
Կրքոտ Ցանկությունը պետք էր խնամել, կերակրել, որովհետև դա ահռելի հզորություն է, բայց և պետք էր ՍԱՆՁԱՀԱՐԵԼ, որ այն չտանի կործանման:
Նախկինում կար սովորություն՝
նպատակը արձանագրվում էր փոքրիկ ՑՑԻ վրա, որն ուներ մեխի տեսք: Այն անընդհատ հիշեցնում էր ՑՑԻ տիրոջը չիրականցված ՆՊԱՏԱԿԻ մասին:
ՀԱՂԹՈՒԹՅԱՆ հասնելուց հետո այն խփվում էր պատի մեջ: Այստեղից էլ առաջացել է խոսքը թե «ՄԵԽԸ ԽՓԵՔ ՊԱՏԸ» ։
Այս խոսքը ասվում էր երբ մարդ հաջողությամբ ավարտում էր երկար ժամանակ ձգվող գործը:
Այսպիսի ՑԻՑ- ՄԵԽեր շատ են հայտնաբերվում պեղումների ընթացքում-
Օտարազգի պատմիչները հաճախ են հիշատակում ՀԱՅԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅԱՆ մասին, այս հատկությամբ նրանք խիստ տարբերվում էին մյուս ազգերից:
Կոն Անկյունաքար, Պորտաքար |
Ճարտարապետության մեջ, Հաղթակամարը իր ուսերին պահող անկյունքարը (Ցիցը) կոչում էին ԿՈՆ քանի որ քարի սուր ծայրը ուղղված չէր վեր:
Տղա երեխան համարվում էր ցեղի շարունակողը, նրա հետ էր կապվում ցեղի ապագան, նպատակները, երազանքները: Նա համարվում էր ընտանիքի, ցեղի անկյունաքարը, որը պետք է սանձահարվեր, դաստիրակվեր և դառնար ընտանիքի, ցեղի Սյունը Հաղթության:
Ճշմարիտ է Լիա Ավետիսյանի այն պնդումը, որ Կոնստատին անունը ունի հայկական ծագում և նշանակում է
Կոն-ըԶ-Տանս-Ծնվեցավ:
Այսինքն ԿՈՆը դա ՑԻՑ-ն է մանուկ հասակում, որը դեռ պետք է մեծանա դառնա ՑԻՑ և հետո շարունակելով աճը վերածվի ՍՅՈՒՆ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ :
KAUN - KON |
Ցիցը ուներ մեկ այլ անուն ևս՝ այն կոչում էին ՍԵՊ, նկատի ունենալով նիզակի ծայրակալը: Այն ցուցանում էր նպատակը կամ ուղղությունը դեպի ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆ:
Երբ կար սրտանց-կրքոտ ցանկությունը ապա ՍԵՊը ինչպես առասպելական կողմնացույցի սլաքը, ուղղորդում էր մարդուն դեպի նպատակ՝ դեպի ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆ:
ՍԵՊԻ ԾԱՅՐ, ՍԵՊԻ ԳԱԳԱԹ, ըԶ ՍԵՊ ԹԵՓԵ արտահայտությունը մնաց պատմության մեջ որպես ZEP TEPI
այսինքն ՈՍԿԵ ԴԱՐԱՇՐՋԱՆ ԵՐԲ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԹԱԳԱՎՈՐՈՒՄ ԷԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ:
No comments:
Post a Comment