Մեր նախնիները լավ էին տիրապետում մաթեմատիկային կամ ավելի ճիշտ կլինի ասել ՄատնեՄատիկային: Հայ Քրմերը ստեղծել էին մի մեթոդ, որի օգնությամ հասարակ մարդը մեկ ձեռքի վրա կարող էր հաշվել մինչև 9 թիվը:
Խնդրում եմ միշտ հիշեք որ 9 ական հաշվարկի համակարգը հանդիսանում է Մաշտոցյան համակարգի հիմքը: Այս թեման մանրամասն ուսումնասիրված է Վաչագան Միրզոյանի «ՅՈԹՆԱԳՐՅԱՆՔՆեՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ» գրքում: Ափսոս որ, Վաչագան Միրզոյանը և ոչ էլ Պողոս Պողոսյանը չգիտեին որ ՅՈԹՆԱԳՐՅԱՆՔ անվանումը Հին Հայերենով հնչում է որպես ՀԱՂԹԱԳԻՐ:
Եվ այսպիսով, որն էր հանդիսանում մեկ ձեռքով հաշվելու սկզբունքը:
Մեկ ձեռքի վրա 5 ից մեծ թիվը ստացվում էր ծալելով բութ մատը, որը նշանակում էր 5 ին գումարած բաց մատերի քանակը՝ օրինակ 9 թիվը պատկերելու համար պետք էր ընդամենը ծալել բութ մատը բաց պահելով մյուս 4ը:
Արդյունքում ստացվում էր 5+4=9,
որտեղ ծալված բութ մատը նշանակում է 5 թիվը (պահված մտքում)
և գումարած 4 բաց մատերի քանակը:
Սա թույլ էր տալիս գումարելիս ավելի օպտիմալ օգտագործել մատերի քանակը՝ օրինակ 9+9 գործողությունը կատարելու համար պետք էր ուղղակի ձախ ձեռքի 4 մատներին գումարել 4 աջ ձեռքի մատերը, կստացվի 8, իսկ 2 ծալված բութ մատերի գումարը կստացվի 10, այսինքն ընդհանուր գումարը 18:
Բայց չմոռանանք որ թվերը խորհրդանշում էին Հայոց Սրբությունները և 9 թվի այս խորհրդանիշը միաժամակ հանդիսանում է ԹՈՒՐԻՆԻ կամ Ին-Յանի խորհրդանիշը:
Բայց եկեք սկսենց սկզբից
Բութ մատի այս դիրքը շատերի մոտ նշանակում է գովասանք կամ համաձայնություն, իսկ գերմանացինների մոտ այն նշանակում է 1 թիվը, որը հենց հանդիսանում է Միակ Աստծո խորհրդանիշը: Հին գերմանական մտավորականությունը Hermionen-Armanen Հայաստանից իրենց հետ տարան սուրբ նշանները «RUN», նրանց խորհուրդները և կարողացան պահպանել հասցնել մինչև մեր օրերը:
2 թվի այս սիմվոլը շատ ազգերի մոտ խորհրդանշում է իգական սկզբունք: Նույնիսկ որոշ երկրներում այն ունի հայհոյանքի իմաստ:
Դե ինչ ասես անգրագետ-վայրենի ազգեր են և չեն հասկանում որ իգական կամ արական սկզբունքները հանդիսանում են Սրբություններ և սրբապղծություն է սեռական բնույթի ցանկացած հայհոյանք:
Առաջին քրիստոնեաները տեղյակ էին որ կինը հանդիիսանում է անոթ, որն իր ներսում է պահում Կեանքի Ձուն, իսկ այս նշանը խորհրդանշում է Մայր Աստվածուհուն ով հանդիսանում է Սուրբ Անոթը կամ Սուրբ Գավաթը (Святой Грааль), որը իր նէրսում պահել է Կեանքի Առաջին Ձուն: Հետագայում Քրիստոնեաները յուրացնելով այս գաղափարը, այն վերագրեցին Մարիամ Մագթաղինացուն:
Տիրի խորհրդանիշը |
Տարբեր երկրների Քրմերը անկախ գտնվելու վայրից, այս խորհրդանիշը օգտագործում էին որպես ողջույնի նշան, բացի այդ ողջույնի այս ձևը օգտագործվում էր նաև իրար ճանաչելու համար:
Այս խորհրդանիշը տարածված էր ոչ միայն Հայաստանի և Եգիպտոսի Քրմերի մոտ, այն նաև լայն տարածում ուներ Եվրոպայի և Ռուսաստանի տարածաշրջանում:
Դարեր շարունակ այս խորհրդանիշը օգտագործվում էր դպրոցներում ինչպես նաև որոշ երկրների խորհրդարաններում, երբ ձեռքը բարձրացնողը խնդրում էր խոսքի իրավունք:
Հայկազյան Գիր |
Մատերի այս դիրքը միչտ խորդանշել 4 թիվը և գրային համակարգում ինչպես օրինակ Հայկազեան գրերում 4 թվի գրանշանը պատկերել է մատերի հենց այս դիրքը:
Բայց ամենահետաքրքիր հանգամանքը նրանում է որ Հայկազյան գրային համակարգում 4 թվի այս նշանը խորհրդանշել է նաև Չարի գաղափարը:
Հայտնի հարթաքանդակում Չարի պատկերը նույնպես կրկնում է 4 թվի մատների դասավորությունը: Այս հարթաքանդակում կոդավորված է «ՉարիՈւժ» բառը և խորհրդանշում է Չար ը:
Թևավոր Առյուծը միշտ խորհրդանշել է Ուժ - Հզորություն գաղափարը և որպես գաղտնագիր ենթերցվել է ՈՒժ:
5 թիվը կոչվել է ՍԻՆՔ և խորհրդանշել է դատարկությունը:
Բավական է շրջել 5 թվանշանը 90 աստիճանով և կտեսնեք դատարկ շերեփ, կամ դատարկ ձեռքի ափը:
Բայց ՍԻՆՔ բառը ունի մեկ այլ նշանակություն որը ժամանակակից Հայերենով նշանակում է Վերացական Գոյական կամ Աբստրակտ Գաղափար:
Ձեռքի 5 ՍիՆՔ մատերը խորհրդանշել են Հայոց 5 (1+4) Սրբությունները, Սուրբ Գաղափարները:
1. Բութ մատը --- Գերագույն Աստված ՀԱՂԹ - Միհրին
2. Ցուցամատը --- ՏԵՍԱԲԱՆ TEISHEBAINI ՈՒԹՈՒ
3. Միջնամատը --- ՑԻՑը - Կիրքը - ԱՌիՈՒժը
4. Մատնեմատը --- ԷՈՒԹՅՈՒՆԸ - ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ
5. Ճկույթը ----- ԹՈՒՐԻՆԸ - ԻնՅանը - Մայր Բնությունը
Այս 5 Սրբությունները միասին կազմում են Սյունը Հաղթության:
Նկարում պատկերված է այսպես կոչված Փիլիսոփայական Ձեռքը, որի ափի մեջ պատկերված է Ձուկ, այսինքն Դյուկ՝ Քրմապետի խորհրդանիշը: Այստեղ պարզ երևում են որոշ աղավաղումներ, բայց պատճառն այն է, որ Քրմերը աշքատում էին օտարներից թաքցնել Գաղափարաբանության ողջ իմաստությունը, քանի որ այն հանդիսանում էր միայն ՀԱՅ Ազգի և Քրմերի սեփականությունը:
Միակ Դու Տիր ՔարՍինք ՑԻՑ ՀաղթՈՒթԻն
3 ը հանդիսանում է 6 ը
Այսինքն 3 րդ մատը, երբ մնացած մատերը փակված են, խորհրդանշում է 6 թիվը: Ակնհայտ է որ 6 թվանշանը հանդիսանում է մատերի այս դիրքի ուրվապատկերը:Ահա թե ինջու միջնամատը Փիլիսոփայական Ձեռքի նմուշում կոչվում է Հայկական Աղ (կամ ԿԵԱՆՔԻ ԱՂԸ, որը պետք է չափավորել):
Միջնամատը կոչվել է նաև ԱՌ-Մատ, որպես Կիրք կամ ԱՌիՈՒժ ի խորհդանիշ:
Այս գաղափարի շարունակությունն է հանդիսանում 7 թվի ՕԽՏ ի խորհրդանիշը, որը պահպանվել է մինչև մեր օրերը և արևմուտքում կոչվում է VIKTORIA- Հաղթանակ,
Բայց իրականում այս սիմվոլը հանդիսանում է ՀՍՂԹ-HALDI Աստծո խորհրդանիշը:
Բայց պետք է հիշել, որ ՀԱՂԹ և ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ դրանք տարբեր Սրբություններ են:
8 թվի խորհրդանիշը յուրացվեց եկեղեցու կողմից և այսօր հոգևորականները խաչակնքում են ժողովրդին 8 ի խորհրդանիշով, որը հանդիսանում է Արեգակ Արդար, Հաշտարարի, Արդար Դատավորի, TEISHEBAINI, ՏեՍԱԲԱՆԻ խորհրդանիշը:
9 թվի խորհրդանիշը մինչև այսօր ծառայում է ՄարտԱրվեստում, որպես ծակող- կտրող Թուր:
Այսպիսով 4 մատերը՝ փակված բութ մատի դեպքում խորհրդանշում է ոչ միայն 9 թիվը այլև ԹՈՒՐԻՆ կամ ԻՆ-ՅԱՆ Սրբությանը:
Փոքրիկ բուդդիստը |
Բայց եկեք չմոռանաք, որ Թուրին ը կամ ժողովրդական լեզվով ասված ԻՆ-ՅԱՆ ը հանդիսանում է Հայերիս համար 5 րդ Սրբությունը, Գաղափարախոսությունը, Սուբ Գիտելիքի 5 րդ բաժինը:
No comments:
Post a Comment