Monday, June 16, 2025

 

Անտուան Մեյե




Անտուան Մեյե  (1866-1936) մի անգամ հայտարարել էր, ճիշտ կլինի ասել կարծիք էր հայտնել, որ

Հայերեն լեզվում թվերի անունները աղավաղված են կամ փոփոխված են։
Այս տեղեկությունը իմ մեջ առաջացրեց կատաղության հասնող բարկություն։ Առաջին միտքը այն էր որ ԾԵՐՈՒԿԸ ՑՆԴԵԼ Է կյանքի վերջին տարիներին։ Մեկ ամիս հետո, երբ կատաղությունս անցավ, մտածեցի, դե ուրեմն մի բան տեսել է, որ այդպիսի կարծիք է հայտնել։ Իսկ ինչ կարող եր տեսնել համեմատական լեզվաբանությանը մասնագետը։ 
 ՈՒ սկսեցի գնալ նրա հետքերով, այսինքն կատարել համեմատական լեզվաբանութըան փոքրիկ ուսումնասիրություն, որը տևեց 4 տարի ու ավարտվեց 2017թ  Հունվարի7 առավոտյան 7։00 ։
    Հետո հասկացա որ կյանքում պատահականություններ չեն լինւմ, քանի որ 4 տարիներից 3 տարին գնաց միայն 7 թվի ՕԽՏ - ՀԱԽԹ ի խորհուրդը հասկանալու վրա։

Wednesday, November 28, 2018

6000 ամյա ոտանավորը


Համադրելով Հայաստանի տարբեր շրջաններից հավաքված այս ոտանավորի գրեթե բոլոր հասանելի  տարբերակները, հնարավոր եղավ մաքրել դարավոր փոշուց ու աղավաղումներից և վերականգնել ոտանավորի օրիգինալ տարբերակը:
 

Յակի Դյուկ է Դըմըզան

չարը չուկ է պպզամ

Հաղթա Կոճակ Տուր

պլոճակ ճանե Ճուկ

Սկզբում թվում է թե ոտանավորը իրենից ներկայացնում է անկապ բառերի համադրություն: Բայց ուսումնասիրությունը բացահայտեց, որ ոտանավորը հանդիսանում է քրմական խոսքի տիպիկ օրինակ, երբ մեկ նախադասության ներսում կարող է թաքնված լինել մի քանի իմաստ, ընդ որում այդ իմաստները երբեք չեն հակասում մեկը մյուսին, բայց լրացնում են իրար: Հենց սա է հանդիսանում քրմական լեզվի յուրահատկությունը:

            Ոտանավորը բացահայտեց նաև Հայոց Լեզվի զարգացման և աղավաղման ընթացքը: Օրինակ Յակի բառը, որը նշանակում է եզակի: Տվյալ դեպքում եզակի բառը նպատակային աղավաղման տիպիկ օրինակ է: եզ մասնիկը ավելացվել է Յակի բառի սկզբում որպեսզի Հայերը մոռանան որ Յակի բառը հանդիսանում է Արարիչ Աստծո անուններից մեկը ինչպես օրինակ Էնկի-ն:

Էնկի – ժամանակակից Հայերենով նշանակում է՝ Է՜ն Աստված, Տեր Աստված, Տեր-Կենդանի, Տեր Կենդանաց, Տեր Կենաց:

Յակի – Յակ Կի նշանակում է՝ Եզակի Աստված, Միակ Աստված, Միակ Կենաց Աստված:

  1 թվի անունը՝ մեկ հանդիսանում է միակ բառի բնական աղավաղման օրինակ:

Հայերը սիրում են կրկնել Նա է միակը և աննմանը    , բայց միակ բառը՝ Մի-Յակ արդեն նշանակում է մի հատ և եզակի: Աշխարհի շատ լեզուներում 1 թվի անունը խորհրդանշում է եզակիություն: Հայերը 1 թիվը կոչել են ՄիՅակ իսկ երբեմն էլ ՅԱԿ: Վերջին տարբերակը պահպանվել է մի քանի ժողովուրդների մոտ:

Այսպիսի տեսք է ստանում  ԵԶԱԿԻ բառի զարգացման ընթացքը՝  

ՅԱԿ –> ՅԱԿԻ -> ԵԶԱԿԻ
 

Tuesday, November 27, 2018

ՁՈՒԿը, ՁՈՒն, ՕՁը և 2 թիվը

ՁՈՒԿը,  ՁՈՒն,  ՕՁը և 2 թիվը

  Յակի Դյուկ է Դըմըզան


Դիուկ բառը հին հայերենով նշանակել է առաջնորդ, իսկ ավելի ճիշտ՝ հոգևոր առաջնորդ: Հայերենից է այն անցել սկզբում լատիներեն DUCE ձևով, որը նույնպես նչանակում է առաջնորդ: Հետագայում տայածվել է մյուս լեզուներում Duke ձևով և հետո դարձել է տարածված անուն և ազգանուն: Հայերենում այն չի պահպանվել մի քանի պատճառներով՝ նախ քրիստոնեությունը Հայաստանում կիրառում էր ամենախիստ գրաքննություն և մյուս կողմից Հայերիս համար ՄԻԱԿ ԴԻՈՒԿ է ԴՈՒՄԸԶԻՆ՝ նա ով եղել է առաջին քրմապետը և ով հիմնադրել էր քրմությունը, նպատակ ունենալով փոխանցել քրմերին Գիտության Լույսը:
Միակ Դիուկն է Դումըզին
Քրմապետ

    Դիուկ բառը համահունչ է Ձուկ բառի հետ: Մի գուցե սա է պատճառը թէ ինչու էր Քրմապետը կրում ձկնակերպ հագուստ, որը հետագայում յուրացվեց քրիստոնեա հոգևորականների կողմից: Շատ հնարավոր է, որ Առաջին Քրմապետը հենց հանդիսանում է առասպելական ՕԱՆԵՍ-ը, ով դուրս էր գալիս ջրից որպեսզի մարդկանց փոխանցեր Տիեզերական Գիտելիքը:

        Բայց ԴԻՈՒԿ է արտահայտությունը ունի ևս մեկ գաղտնիք:

Այն կարելի է ընթերցել որպես ԴԻՈՒ ԿԵ դասական Հայերենով գրվում է Դիւ ԿԵ, այսինքն Կենաց Մայր Աստվածուհի: Փաստորեն Մայր Աստվածուհուն կոչել են նաև Ձու Կե այսինքն Կենաց Ձու: Ստացվում է որ ԴԻՈՒԿ է արտահայտության ներսում թաքցրած է ՁՈՒԿ-ը որը Քրմապետի խորհդանիշն է և Կենաց Ձու-ն որը Մայր Աստվածուհու խորհրդանիշն է:
Կենաց Ձուն խորհրդանշում է Դիւ Մայր Աստվածուհուն
Կենաց Ձու

Հենց Մայր Աստվածուհու պատվին է 2 թիվը կոչվել ԴՈՒ-Դիու-Դիւ

Պետք է անընդհատ հիշել, որ Հայերենը չունի ՈՒ հնչյուն և դա է Հայերենի առանձնահատկությունը: Փոխարենը մենք ունեինք ւ տառը որը հնչում էր ՈՒԸ կամ ՈՒԱ, իսկ ժամանակակից դու բառը հին Հայերենով հնչում էր դիու ինչպես որ այսօր հնչում է սյունիքում: Այսօր շատ ազգեր Աստծված կանչելիս դիմում են Dieu կամ Dio : Իրականում նրանք կանչում են Մայր Աստվածուհուն՝ Դիւ-ին: Հենց Դիւ Մայր Ասվածուհուն է նվիրված ԴՎԻՆ քաղաքը, որի ճիշտ անվանումն է Դիւին: Հիմա արդեն պարզ է, թե ինչու 2 թվի անունը՝ Դու-Դիու-Դիւ քրիստոնեության ընդունումից հետո փոխեցին ոչինչ չնշանակող ԵՐԿՈՒ անունով: Նպատակն էր մոռացության տալ Մայր Աստվածուհու անունը:

Իսկ ՕՁ ը ինչ կապ ունի այս ամենի հետ:

Պատահական չէ, որ 2 թիվը նման է Ձ տառին և միաժամանակ նման է ՕՁ ի: ՕՁ-ը ուղղակի հիշեցում է, որ ԴԻ երկհնչունը կարելի է կարդալ Ձ, և հակառակը, որ ՁՈՒԿ-ը գաղափարագրերում կարելի է կարդալ ԴԻՈՒԿ այսինքն Քրմապետ, իսկ ՁՈՒ-ն ՕՁի առկայության դեպքում արդեն նշանակում է ԴԻՈՒ - Մայր Աստվածուհի: Այսինքն ՕՁը թաքնագիտության կամ իմաստության խորհրդանիշն է և քանի որ քրմական լեզուն իրենից ներկայացնում է խտացված բազմաշերտ ինֆորմացիա, ապա ՕՁը նշանակում է Փնտրիր Իմաստը Խորքում:
ՕՁ-ի Լեզու նշանակում է թաքնագիտության լեզու:
  Այսպիսով ստացվում է որ մենք ունեցել ենք 2 Կենաց Աստված
     1. Հայր Աստված -- Յակ ԿԻ, Էն ԿԻ, Ակ Կի, Ակ Կեան
     2. Մայր Աստված -- Դիւ ԿԻ,
Հայր Կի և Մայր Կի
Յակ Կի և Դիւ Կի

  Հայր և Մայր Կենաց Աստվածները շատ հաճախ պատկերվում էին 2 Կենաց Ծառերի տեսքով՝ ինչպես այս քարի վրա: Մայր Աստվածուհուն Հնդկաստանում կոչում են ԴիւաԿի: Ինչպես տեսնում եք անվանումը մեծ փոփոխության չի ենթարկվել: Որպես հուշում շումերագետների համար՝ ENKI Աստծո կնոջ անունը ոչ միայն NINKI է, ինչպես ընդունված է լայն շրջանակներում, այլև DIWKI -ԴիւԿԻ. Բայց նաև պետք է հասկանալ որ սրանք անուններ չեն այլ կոչումներ և որ աստվածները ունեին շատ կոչումներ։ 
Կոնկրետ, այս դեպքում՝
    1. NINKI - ՏԻԿԻՆ ԿԻ, ՏԻԿԻՆ ԿԵԱՆՔԻ 
    2. DIWKI - ԵՐԿՐՈՐԴ ԿԻ, ԵՐԿՐՈՐԴ ԿԵԱՆՔ, ՁՈՒ ԿԵԱՆՔԻ





Wednesday, November 14, 2018

ՏԻՐԻ ԴՈՒՄԸԶԻ


Յակի Դիուկ է Դըմըզան



«Միակ Քրմապետն է Դըմըզզան» ասված է ոտանավորում:  Հին ժամանակներում Քրմությունը համարժեք էր այսօրվա Գիտությունների Ակադեմիային և բնական է, որ առաջին քրմապետը, ով հիմնեց Քրմությունը պիտի կոչվեր Դպրության Աստված: Ըստ քրիստոնեա պատմիչների նրան կոչում էին ՏԻՐ
Տիրի Դումըզի
Տիրի Դումըզի
Այսինքն ՏԻՐ ը և Դըմըզան հանդիսանում են նույն անձնավորությունը: Բայց ըստ շումերական աղբյուրների ՅակԿԻ-ԷնԿԻ Աստծո կրտսեր որդու անունն էր ԴՈՒՄՈՒԶԻ , ստացվում է որ Քրմապետի լրիվ անունն էր ՏԻՐ ԴՈՒՄՈՒԶԻ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել ՏԻՐԻ ԴՈՒՄԸԶԻ:

Նրան է խորհրդանշում 3 թիվը: Հետաքրքիր փաստ է այն որ հնդկերենում թիվը կոչվում է ՏԻԼ
Հաշվի առնելով այն հանգամանքը որ հնդիկները չեն կարողանում արտաբերել Ր տառը, ապա մեծ հավանականությանբ կարելի ասել որ 3 թիվը հնդկերենում կոչվում է ՏԻՐ: 

Տեսնենք թե ինչպես է հնչում 3 թվի անունը տարբեր լեզուներում:

Ռուսերեն, Անգլերեն
Три, three
տրի
Տիրի
Իտալերեն, Իսպաներեն
tre, tres
տրե
Տիրե
Ֆրանսերեն
Trois
տրոի
Տիրոի
Շումեր
Iri
իրի
Տիրի


Առաջին 3 տողերում սղված է Ի տառը, իսկ շումերական տարբերակում սղված է Տ տառը: Ստացվում է, որ 3 թիվը կոչվել է Տիրի կամ Տիրե կամ Տիրոի:

Այստեղից կարելի կատարել հետևյալ եզրահանգումները   

1. Դպրության Աստվածը կոչվել է ոչ թե ՏԻՐ այլ ՏԻՐԻ

2. ԷՆԿԻ Աստծո կրտսեր որդու անունը ոչ թե ԴՈՒՄՈՒԶԻ է այլ ԴՈՒՄԸԶԻ

3. Առաջին Քրմապետի անունն էր ՏԻՐԻ ԴՈՒՄԸԶԻ


Քանի որ Հին Հայաստանում թագավորներ չկային և Քրմապետը հանդիսանում էր Առաջնորդ և Ցեղապետ ապա Առաջին Քրմապետը հենց հանդիսացել է Առաջին Նահապետը, ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԽՈՅը:

ՀայրԿի, ՄայրԿի, որդի Դումըզի
ՅակԿԻ                 ԴիւԿի                    Դումըզի














Ինչու է 3 Տիրին հանդիսանում ԽՈՅը:
Դա պարզ երևում է երբ 3 թիվը շրջում եք 90 աստիճանով անմիջապես հայտվում է ԽՈՅը:
Հայկական ճարտարապետության մեջ լայն տարածում ստացած «խոյակները» հանդիսանում են Դպրության Աստծո՝ ՏԻՐԻ, Սուրբ երրորդության, Առաջին Քրմապետի-Նահապետի խորհրդանիշը: Հետագայում խոյակները լայն տարածում ստացան ամբողջ աշխարհում: 
Խոյակները հանդիսանում են ՏԻՐԻ կամ ԽՈՅի, 3 թվի խորհրդանիշը
Խոյակը Տիր Աստծո խորհրդանիշը