Միակ Դու Տիրի կկարծենք Ցիցը Հաղթ-ՈՒթ-Յան
Թվերի դասավորության այս մատրիցան ես կոչում եմ ՏԻՐԻ Սրբ Մատրիցա, որը պահպանվել է մինչ մեր օրերը և նույնիսկ օգտագործվում է ժամանակակից հեռախոսներում և համակարգիչներում:
Տիրի 3 x 3 մատրիցա |
9 - Ին- ՅԱՆ
6 - ՑԻՑ
3 - ՏԻՐԻ
Ստացվում է նույն թվերի շարքը
3 - ՏԻՐԻ
6 - ՑԻՑ
9 - Ին- ՅԱՆ
Հետաքրքիր է որ այս թվերի հանդեպ հիվանդագին վերաբերմունք ուներ Հայտնի գիտնական Նիկոլա Տեսլան:
Նա ասում էր եթե կարողանաք ընկալել 3, 6, 9 թվերի հրաշափառությունը ապա կունենաք տիեզերքի բանալին: Հայտնի գիտնական Մարկո Ռոդենը կարծում էր, որ այս թվերը իրնցից ներկայացնում են վեկտոր դեպի չորրորդ չափողականություն: Իսկ նրա աշակերտ Ռենդի Պաուելը ասել է որ այս թվերը հանդիսանում են Ազատ Էներգիայի Բանալին և կարծում է որ այս խնդիրը լուծվել է Նիկոլա Տեսլաի կողմից: Թույլ տվեք մանրամասնել:
Կեանքի զարգացման ալգորիթմներից մեկը հանդիսանում է բջիջի կիսվելու օրենքը՝
1 ը կիսվում է 2 հետո 4, 8, 16, 32, 64, 128 և այլն:
Եթե 1 ից ավել նիշ ունեցող թվերը փոխարինենք իրենց գումարային արժեքներով, ապա կստանանք 2, 4, 8, 7, 5 թվերի անըդհատ կրկնվող շարք: Այս շարքում բացակայում են 3, 6, 9 թվերը: Վերջիններս կարծես ուրիշ համակարգից են:
9 թվի բազմապատիկների 18, 36, 72 ... քաշային արժեքները միշտ ստացվում են 9: Այսինքն նա հաստատուն է, անփոփոխ, ամբողջական:
6 թվի բազմապատիկների 12, 24, 48 ... և 3 թվի բազմապատիկների 6, 12, 24 ... քաշային արժեքները կրկնում են 3 և 6 թվային արժեքները:
Եթե Տիրի մատրիցայում տեղադրենք 1, 2, 4, 8, 7, 5, 1 թվային անցումները վեկտորների տեսքով ապա կստանանք շատերին լավ ծանոթ պատկեր:
Բայց, շատ ավելի հետաքրքիր են ստացված վեկտորների քաշային արժեքները
1+2=3, 4+8=12=3, 7+5=12=3
2+4=6, 8+7=15=6, 5+1=6
և միայն 3+6=9
Այսպիսով 6 վեկտորներից 3 ը հավասար են 3 , իսկ մյուս 3ը հավասար են 6
Այսինքն 3 և 6 - թվերը կարծես թե հանդիսանում են դրական և բացասական բևեռներ որոնք դեպի իրենց են ձգում թվային վեկտորները: Բայս միևնույն ժամանակ այս 2 բևեռների գումարը, ամբոթջությունը հավասար է 9 ի : Այսինքն 3 և 6 թվերը կազմում են ԻՆ-ՅԱՆի առանցքը:
1, 2, 4, 8, 7, 5, 1 ... թվերի շարքը հանդիսանում է այսպես կոչված vortex math կամ ռուսերենով вихревая математика հիմքը: Այս թվերի շարքը համարվում է նաև Տորոիդալ հանրահաշվի ողնաշարը:
Շատերը կարծում են որ այս համակարգը բնութագրում է հենց այսպես կոչված ՏՈՐՍԻՈՆ ԴԱՇՏԵՐԸ:
Մինչ ժամանակակից գիտնականները փորձում են ձևակերպել և մոդելավորել ՏՈՐՍԻՈՆ ԴԱՇՏԵՐԸ, 4000 տարի առաջ արդեն, հետագա սերունդներին փոխանցելու նպատակով, Քրմերը ՄՀԵՐԻ ԴՌԱՆ վրա արձանաքրել էին:
ԹՈՒՐԻՆ - ին զոհաբերել 1 Ցուլ և 2 Խոյ
Մարդը նույնպես իր շուրջը ստեղծում է թուրինաձև ՏՈՐՍԻՈՆ դաշտ, որը շեշտում է այն հանգամանգը, որ մարմինը պատկանում է Մայր Բնությանը, հանդիսանում է նրա մասնիկը: Այսինքն ԹՈՒՐԻՆը , որը հանդիսանում է 5 (ՍԻՆՔ) աբստրակտներից վերջինը, խորհրխդանշում և բնորոշում է Մայր Բնությունը, Մայր Երկրագունդը և մեր Մարմինը որպես Բնության մի Մասնիկ:
Բնության Ոգու հետ շփվել կամ մեդիտացիա, նշանակում է սինխրոնիզացնել սեփական թուրինյան դաշտը Մայր Երկրագնդի՝ Տուր- Տաուրուսի դաշտի հետ, որը կկարգավորի առողջությունը, կտա լրացուցիչ կենսական էներգիա:
Ստացվում է, որ մարմինը պատկանում է Մայր Հողին, Բնությանը, բայց հոգին պատկանում է ՀԱՂԹ-ՄԻՀՐին՝ այսինքն Տարածությանը և Ժամանակին:
Տոր |
Քանի որ Քրմական խոսքը բազմաշերտ է և պարունակում է իրար լրացնող մի քանի իմաստներ, ապա Տուր-ի զոհաբերությունը կարելի է հասկանալ նաև որպես Տորի զոհաբերություն, որը ներծծվելով Երկրագնդի մեջ սկսեց իր շուրջը գեներացնել Թուրինաձև դաշտը: Այսինքն տեղի ունեցավ Երկրագնդի միջուկում Տորի ակտիվացում:
Բայց ՏԻՐԻ մատրիցան ունի ևս մեկ Գաղտնիք
3 տողերում հորիզոնական թվերի գումարը ստացվում է 6:
Համլետ Մարտիրոսյանը ապացուցել է, որ 36 թվի նկատմամբ Հայերի ունեին հատուկ վերաբերմունք և նունիսկ Շումերի ժամանակներում այդ թվին տալիս էին հատուկ անուն՝ այն կոչում էին ԲԱՆ ՀԱՅՈՑ : Կարծում եմ, շատ հնարավոր է, որ ոչ միայն 36 թիվը ուներ հատուկ վերաբերմունք այլև 3 (ՏԻՐԻ) հատ 6 (ՑԻՑ) թվերը:
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Զվարթնոցի սյուների դասավորությանը: Սյուները կազմված են 3 խմբերից, յուրաքանչուրում 6 ական սյուն: Այսինքն 3 անգամ 6:
Ամեն խմբում 6 (ՑԻՑ) սյուների վրա բարձրանում են 7 (ՀԱՂԹ) կամարներ: Թվերի տեսքով կստանաք 7/6 , այսինքն ՀԱՂԹը սանձահարել է ՑԻՑ-Կիրքը-ԱՌիՈՒԺը:
Կարծում եմ շատերն են հասկանում որ Զվարթնոցի Տաճարը ոչ մի կապ չունի Քրիստոնեության հետ: Այն ավելի շուտ Գիտության Տաճար է և իրենից ներկայացնում է ՏԻՐԻ ՈՒՍՄՈՒՆՔԸ քարացած վիճակում: ՈՒղղակի պետք է կարողանալ կարդալ:

No comments:
Post a Comment