Մհերի Դուռ

«Մհերի դուռ» կամ «Ագռավու քար», սրբազան քարաժայռ Վանա Բերդի մոտ։


Վանի Մհերի Դուռ անվանումը ստացած ժայռախորշը գտնվում է ավելի քան 50 մետր բարձրության վրա: Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, արևմտյան կողմում, քարի ճակատը տաշված է շրջանակի մեջ առնված քառանկյունի մուտքի ձևով:
 Խուլ մուտքի ամբողջ մակերեսը ծածկված է բևեռագրերով, որոնք պաշտամունքային բովանդակություն ունեն:
Մհերի դուռը կոչվում է նաև Ագռավու քար, որը ըստ ավանդության, կապված է Սասունցի Դավիթ դյուցազներգության հետ:
     Փոքր Մհերը, իր հոր` դյուցազուն Դավթի անեծքի պատճառով փակվել է այդ ժայռ-քարանձավի մեջ: Տարին մեկ անգամ բացվում են ժայռի դռները, երկնքից իջնող մանանայով սնվում են Մհերն ու իր ձին, այնուհետև նորից փակվում են ժայռի դռները: Ըստ ավանդության, Մհերը իր ձիու հետ այդտեղ պետք է մնան այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում թագավորի մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունը և գաղափարական‎‎‎‎‎ կյանքը:
         Ասում են, թե մի հովիվ, քնելով այս դռան տակ, երազ է տեսնում: Երազում մի բարի ոգի հայտնում է նրան կախարդական դուռը բանալու գաղտնիքը: Այդ գաղտնիքը այն մի քանի խորհրդավոր բառերն էին, որոնք քանդակված էին դռան վրա:
       Դռան վրայի ժայռափոր արձանագրության մեջ պատկերավոր նկարագրված է Վանի թագավորության դիցարանը՝ աստվածներ, աստվածուհիներ, «սրբություններ» ու նրանց մատուցվող կենդանիների զոհաբերությունների սահմանված թվաքանակները։
Եթե կարողանանք կարդալ և ընկալել ամբողջ արձանագրությունը, ապա կբացվի Մհերի Դուռը:
Բայց որպեսզի կարողանանք ճիշտ կարդալ և ընկալել արձանագրությունը ապա պիտի օգտագործվի անաղարտ ՀԱՅԵՐԵՆ լեզուն։ Բերեմ մի օրինակ։
Ցուցակը սկսվում է մի գրառությամբ, որը կարծես թե ցուցակի վերնագիր լինի, որովհետև գրված է մի փոքր առանձնացված՝

ՀԱԼԴԻՆ 6 Այծ

Ժամանակակից Հայերենով կարդալիս թվում է, որ այն վերաբերում է զոհաբերությանը, բայց հին Հայերենով այն հնչում է այսպես։

ՀԱՂԴԸ  ՑԻՑ ԷԾ

որը նշանակում է ՀԱՂԴԸ ի ցույց դրեց, ցուցունեց, դարձրեց ցցուն։

Սա տիպիկ օրինակ է թե ինչու չի կարելի փոխել թվերի անունները և ինչու է այդ փոփոխությունը համարվում սրբապղծություն։ Պետք է մաքրվել այս մեղքից և վերադարձնել թվերի սուրբ անվանումները, եթե ուզում եք տեր կանգնել Սուրբ Ժառանգությանը։
    Մեր հետազոտության արդյունքում առայժմ կարողացանք կարդալ և ընկալել  արձանագրության առաջին 6 Աստվածությունների Անունները և Խորհուրդները, որոնք կարծում եմ ներկայացնում են ՀԱՅՈՒ ԳԱՂՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ամենակարևոր բաժինները:

No comments:

Post a Comment