ԼՈՒՍԱԲԵՐ

Թվերի անվանումները և դրանց սիմվոլները (այսպես կոչված Արաբական Թվերը) ստեղծվել են ՔԱՋԱՆՑ ԵՐԿՐՈՒՄ և համպատասխանում են Քաջերի Գաղափարաբանությանը, նրանց Աշխարհայացքին: Հետագայում այստեղից տարածվեցին ամբողջ աշխարհով:
Կա թյուր ըմբռնում, որ ամեն ազգ ինքնուրույն է որոշել թվերի անունները: Բայց համեմատական լեզվաբանությունը և հանձինս Մեծ Լեզվաբան Անտուան Մեյեի, գտնում են, որ թվերի անվանումները և սիմվոլները սկիզբ են առել մեկ աղբյուրից:
      Պատմությունը շատ երկար տարիներ քաղաքականացվել է և դա շարունակվում է արդեն հազարավոր տարիներ: Կարծում եմ այս քաղաքականացման գործընթացը սկսվել է այն ժամանակվանից,  երբ Քրմերը դադարեցին թագավորել: Այդ օրվանից քաղաքակրթության պատմությունը վերածվեց մի պատմության որտեղ նկարագրված են անհամար պատերազմների տարեգրությունը, թագավորների իշխանության տարիները, նրանց ծնվելու մահանալու տարեթվերը և այլն, բայց ոչ մի խոսք քաղաքակրթության և նրա զարգացման ընթացքի մասին: Միգուցե պատճառն այն էր որ Քաղաքակրթությունը և Քրմությունը խիստ կապված էին միմիանց հետ:
         Պատմության էջերից հետևողականորեն ջնջված են Քրմերի մասին պատմությունները, որոնց կոչում էին Մեծ ՈՒսուցիչներ, Լուսաբերներ, Աստծու որդիներ: Բայց միշտ էլ գտնվում են խենթեր, որոնք սիրում են հավաքել և պահպանել հին պատմությունները՝ ինչպես օրինակ KOLBRINs ընտանիքի հավաքածուն, որը հայտնի է որպես Կոլբրինների Գիրք անունով: Այդ գրքում պահպանված են Աստվածաշնչից դուրս նետված էջեր, որոնք պատմում են Աստծո Որդիների մասին:
Ֆրանսիացիները պահպանել են պատմությունները ԳԱԼԵՐԻ մասին, որոնց նաև կոչում էին Մեծ ՈՒսուցիչներ: 
 Այս պատմություններից պարզ է դառնում որ Քրմերը  վայելում էին Գերագուն Հարգանք ամբողջ աշխարհում, բոլոր իշխանավորների շրջանում:  Նրանց էր պատկանում տեղանքների, սարերի, գետերի  ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ իրավունքը: Այդ պատճառով էլ հանդիպում ենք նույնանուն սարերի տարբեր երկրներում օրինակ ՔԱՐՊԱՏԸ ՈՒկրաինայում և ՔԱՐՊԱՏԸ Սիրիայի հյուսիսային մասում:
Քրմերին շատ հաճախ հրավիրում էին երեխայի, գյուղի կամ ամրոցի ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ, ինչպես օրինակ Սասնա Ծռեր էպոսում:
      Այսպիսով թվերի անվանումները և սիմվոլները տարածվեցին ամբողջ աշխարհով Քրմերի՝ Մեծ ՈՒսուցիչների միջոցով: Այդ երկրներում նրանք հանդիսանում էին իրական ԼՈՒՍԱԲԵՐՆԵՐ և շատ հաճախ նրանց կոչում էին հենց այդ անունով:
Քրմերի համար Գիտության Լույսի տարածումը հանդիսանում էր պարտականություն: Նրանց համար ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆ  նշանակում էր պայքար անտաշության, անկրթության, խավարի դեմ:

7+8+9 = 24  

ՀԱՂԹ-ՈՒԹ-ԻՆ համարժեք է Դյութեցի Քար (ՉԱՐ) 

Այդպես էր ավանդել ՏԻՐԻ ԴՈՒՄԸԶԻՆ՝ Առաջին Քրմապետը:

Բայց նրանց գործունեությունը օտար երկրներում կարգավորվում էր իրենց իսկ սահմանված, որոշակի օրենքներով և ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՈՎ, որոնք անծանոթ էին ՔԱՋԱՆՑ ԵՐԿՐԻ բնակիչներին : Ամենակարևոր Սահմանափակումն էր՝
ՉԱՅը (ոչՀԱՅը) իրավունք չունի տալ Աստծո Անունը:  
Մեզ համար այս ՏԱԲՈՒն տարօրինակ է և մենք այս ՏԱԲՈՒ ի մասին իմացել ենք օտարներից Մի Տուր Աստծո Անունը Թե Չե Լուսաբերը Կպատժի:
Մեր վրա այս ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ չի տարածվում, բայց այն պատասխանում է շատ հարցերի:

  1. Ինչու ՀԱՂԹ ի պաշտամումքը մնաց Հայաստանում, բայց Միհրի պաշտամունքը տարածվեց ամբողջ աշխարհում:
  2. Հնարավոր է որ Միհրի պաշտամունքը դա նույն ՀԱՂԹ ի պաշտամունքն է:   

Գառնի Միհրի Տաճար

Ահա Միհրի տաճարը Գառնիում: 

24 սյուները ակնարկում են Ժամանակը: 
Առաստաղի վրա պարտադիր գտնվում է բացվածքը, որը ակնարկում է Տարածությունը:
Այսինքն ՄԻՀՐը նույնպես ինչպես և ՀԱՂԹը խորհրդանշում է Տարածությունը և Ժամանակը:
Իսկ պատճառը թե ինչու ՀԱՂԹ անունը փոխարինվեց ՄԻՀՐ անունով կայանուն է նրանում, որ ՉԱՅը իրավունք չունի տալ Աստծու Անունը: 
Հաղթ - Միհրը զոհաբերում է Տուր - ՏԱՈՒՐՈՒՍԻՆ

Ստացվում է, որ ՄԻՀՐի Պաշտամունքը (MITHRAISM) հանդիսանում է նուն ՀԱՂԹի Պաշտամունքը: 

ՀԱՂԹ - ՄԻՀՐ ը զոհաբերեց Տւր - Տաւրոս ին, որպեսզի  անկենդան մոլորակը շունչ և կենդանություն ստանա:  

       Այստեղից կարելի կատարել նաև հաջորդ եզրակացությունը:

ԱՌի ՈՒժը սանձահարող ՀԱՂԹ ՄԻՀՐը
Սասնա Ծռեր էպոսում  Առյուծաձև Մհեր արտահայտությունը, չի նշանակում Առյուծին սպանող Մհեր այլ նշանակում է Առյուծին ձև տվող, Առյուծին, ԱՌիՈՒժին Սանձահարող Մհեր, ինչպիսին որ Հաղթն է:

Քրմերի սահմանած այս խիստ ՏԱԲՈՒն բացահայտում է մեկ այլ հարցի պատասխան՝
 3. Ինչու Միայն Մենք Ենք Մեզ Կոչում ՀԱՅ:
Ըստ շումերական լեգենդների Կեանքի Արարիչի անունն էր ՀԱՅ և ըստ Քրմերի սահմանված ՏԱԲՈՒ ի միայն Արարիչի Զավակները՝ ԱՐՈՐԴԻՆԵՐԸ կամ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԸ իրավունք ունեն տալ իրենց Հոր Անունը:
    Իրականում ճիշտ մոտեցում չի, երբ մենք մեզ կոչում ենք ՀԱՅ, դա նման է չափը անցնելուն: Ավելի ճիշտ կլինի, որ մենք մեզ կոչենք Արորդի և մի ավելորդ անգամ չշոշափել Աստծո Անունը:
Իսկ ամենակարևոր եզրահանգումն այն է, որ Քրմերի սահմանած ՏԱԲՈՒն պետք է պահպանել՝ այսինքն թույլ մի տվեք օտարազգիներին ձեզ կոչել ՀԱՅ, նրանք այդ իրավունքը չունեն: 

No comments:

Post a Comment