Wednesday, November 28, 2018

6000 ամյա ոտանավորը


Համադրելով Հայաստանի տարբեր շրջաններից հավաքված այս ոտանավորի գրեթե բոլոր հասանելի  տարբերակները, հնարավոր եղավ մաքրել դարավոր փոշուց ու աղավաղումներից և վերականգնել ոտանավորի օրիգինալ տարբերակը:
 

Յակի Դյուկ է Դըմըզան

չարը չուկ է պպզամ

Հաղթա Կոճակ Տուր

պլոճակ ճանե Ճուկ

Սկզբում թվում է թե ոտանավորը իրենից ներկայացնում է անկապ բառերի համադրություն: Բայց ուսումնասիրությունը բացահայտեց, որ ոտանավորը հանդիսանում է քրմական խոսքի տիպիկ օրինակ, երբ մեկ նախադասության ներսում կարող է թաքնված լինել մի քանի իմաստ, ընդ որում այդ իմաստները երբեք չեն հակասում մեկը մյուսին, բայց լրացնում են իրար: Հենց սա է հանդիսանում քրմական լեզվի յուրահատկությունը:

            Ոտանավորը բացահայտեց նաև Հայոց Լեզվի զարգացման և աղավաղման ընթացքը: Օրինակ Յակի բառը, որը նշանակում է եզակի: Տվյալ դեպքում եզակի բառը նպատակային աղավաղման տիպիկ օրինակ է: եզ մասնիկը ավելացվել է Յակի բառի սկզբում որպեսզի Հայերը մոռանան որ Յակի բառը հանդիսանում է Արարիչ Աստծո անուններից մեկը ինչպես օրինակ Էնկի-ն:

Էնկի – ժամանակակից Հայերենով նշանակում է՝ Է՜ն Աստված, Տեր Աստված, Տեր-Կենդանի, Տեր Կենդանաց, Տեր Կենաց:

Յակի – Յակ Կի նշանակում է՝ Եզակի Աստված, Միակ Աստված, Միակ Կենաց Աստված:

  1 թվի անունը՝ մեկ հանդիսանում է միակ բառի բնական աղավաղման օրինակ:

Հայերը սիրում են կրկնել Նա է միակը և աննմանը    , բայց միակ բառը՝ Մի-Յակ արդեն նշանակում է մի հատ և եզակի: Աշխարհի շատ լեզուներում 1 թվի անունը խորհրդանշում է եզակիություն: Հայերը 1 թիվը կոչել են ՄիՅակ իսկ երբեմն էլ ՅԱԿ: Վերջին տարբերակը պահպանվել է մի քանի ժողովուրդների մոտ:

Այսպիսի տեսք է ստանում  ԵԶԱԿԻ բառի զարգացման ընթացքը՝  

ՅԱԿ –> ՅԱԿԻ -> ԵԶԱԿԻ
 

Tuesday, November 27, 2018

ՁՈՒԿը, ՁՈՒն, ՕՁը և 2 թիվը

ՁՈՒԿը,  ՁՈՒն,  ՕՁը և 2 թիվը

  Յակի Դյուկ է Դըմըզան


Դիուկ բառը հին հայերենով նշանակել է առաջնորդ, իսկ ավելի ճիշտ՝ հոգևոր առաջնորդ: Հայերենից է այն անցել սկզբում լատիներեն DUCE ձևով, որը նույնպես նչանակում է առաջնորդ: Հետագայում տայածվել է մյուս լեզուներում Duke ձևով և հետո դարձել է տարածված անուն և ազգանուն: Հայերենում այն չի պահպանվել մի քանի պատճառներով՝ նախ քրիստոնեությունը Հայաստանում կիրառում էր ամենախիստ գրաքննություն և մյուս կողմից Հայերիս համար ՄԻԱԿ ԴԻՈՒԿ է ԴՈՒՄԸԶԻՆ՝ նա ով եղել է առաջին քրմապետը և ով հիմնադրել էր քրմությունը, նպատակ ունենալով փոխանցել քրմերին Գիտության Լույսը:
Միակ Դիուկն է Դումըզին
Քրմապետ

    Դիուկ բառը համահունչ է Ձուկ բառի հետ: Մի գուցե սա է պատճառը թէ ինչու էր Քրմապետը կրում ձկնակերպ հագուստ, որը հետագայում յուրացվեց քրիստոնեա հոգևորականների կողմից: Շատ հնարավոր է, որ Առաջին Քրմապետը հենց հանդիսանում է առասպելական ՕԱՆԵՍ-ը, ով դուրս էր գալիս ջրից որպեսզի մարդկանց փոխանցեր Տիեզերական Գիտելիքը:

        Բայց ԴԻՈՒԿ է արտահայտությունը ունի ևս մեկ գաղտնիք:

Այն կարելի է ընթերցել որպես ԴԻՈՒ ԿԵ դասական Հայերենով գրվում է Դիւ ԿԵ, այսինքն Կենաց Մայր Աստվածուհի: Փաստորեն Մայր Աստվածուհուն կոչել են նաև Ձու Կե այսինքն Կենաց Ձու: Ստացվում է որ ԴԻՈՒԿ է արտահայտության ներսում թաքցրած է ՁՈՒԿ-ը որը Քրմապետի խորհդանիշն է և Կենաց Ձու-ն որը Մայր Աստվածուհու խորհրդանիշն է:
Կենաց Ձուն խորհրդանշում է Դիւ Մայր Աստվածուհուն
Կենաց Ձու

Հենց Մայր Աստվածուհու պատվին է 2 թիվը կոչվել ԴՈՒ-Դիու-Դիւ

Պետք է անընդհատ հիշել, որ Հայերենը չունի ՈՒ հնչյուն և դա է Հայերենի առանձնահատկությունը: Փոխարենը մենք ունեինք ւ տառը որը հնչում էր ՈՒԸ կամ ՈՒԱ, իսկ ժամանակակից դու բառը հին Հայերենով հնչում էր դիու ինչպես որ այսօր հնչում է սյունիքում: Այսօր շատ ազգեր Աստծված կանչելիս դիմում են Dieu կամ Dio : Իրականում նրանք կանչում են Մայր Աստվածուհուն՝ Դիւ-ին: Հենց Դիւ Մայր Ասվածուհուն է նվիրված ԴՎԻՆ քաղաքը, որի ճիշտ անվանումն է Դիւին: Հիմա արդեն պարզ է, թե ինչու 2 թվի անունը՝ Դու-Դիու-Դիւ քրիստոնեության ընդունումից հետո փոխեցին ոչինչ չնշանակող ԵՐԿՈՒ անունով: Նպատակն էր մոռացության տալ Մայր Աստվածուհու անունը:

Իսկ ՕՁ ը ինչ կապ ունի այս ամենի հետ:

Պատահական չէ, որ 2 թիվը նման է Ձ տառին և միաժամանակ նման է ՕՁ ի: ՕՁ-ը ուղղակի հիշեցում է, որ ԴԻ երկհնչունը կարելի է կարդալ Ձ, և հակառակը, որ ՁՈՒԿ-ը գաղափարագրերում կարելի է կարդալ ԴԻՈՒԿ այսինքն Քրմապետ, իսկ ՁՈՒ-ն ՕՁի առկայության դեպքում արդեն նշանակում է ԴԻՈՒ - Մայր Աստվածուհի: Այսինքն ՕՁը թաքնագիտության կամ իմաստության խորհրդանիշն է և քանի որ քրմական լեզուն իրենից ներկայացնում է խտացված բազմաշերտ ինֆորմացիա, ապա ՕՁը նշանակում է Փնտրիր Իմաստը Խորքում:
ՕՁ-ի Լեզու նշանակում է թաքնագիտության լեզու:
  Այսպիսով ստացվում է որ մենք ունեցել ենք 2 Կենաց Աստված
     1. Հայր Աստված -- Յակ ԿԻ, Էն ԿԻ, Ակ Կի, Ակ Կեան
     2. Մայր Աստված -- Դիւ ԿԻ,
Հայր Կի և Մայր Կի
Յակ Կի և Դիւ Կի

  Հայր և Մայր Կենաց Աստվածները շատ հաճախ պատկերվում էին 2 Կենաց Ծառերի տեսքով՝ ինչպես այս քարի վրա: Մայր Աստվածուհուն Հնդկաստանում կոչում են ԴիւաԿի: Ինչպես տեսնում եք անվանումը մեծ փոփոխության չի ենթարկվել: Որպես հուշում շումերագետների համար՝ ENKI Աստծո կնոջ անունը ոչ թե NINKI է, ինչպես ընդունված է լայն շրջանակներում, այլ DIWKI -ԴիւԿԻ.



Wednesday, November 14, 2018

ՏԻՐԻ ԴՈՒՄԸԶԻ


Յակի Դիուկ է Դըմըզան



«Միակ Քրմապետն է Դըմըզզան» ասված է ոտանավորում:  Հին ժամանակներում Քրմությունը համարժեք էր այսօրվա Գիտությունների Ակադեմիային և բնական է, որ առաջին քրմապետը, ով հիմնեց Քրմությունը պիտի կոչվեր Դպրության Աստված: Ըստ քրիստոնեա պատմիչների նրան կոչում էին ՏԻՐ
Տիրի Դումըզի
Տիրի Դումըզի
Այսինքն ՏԻՐ ը և Դըմըզան հանդիսանում են նույն անձնավորությունը: Բայց ըստ շումերական աղբյուրների ՅակԿԻ-ԷնԿԻ Աստծո կրտսեր որդու անունն էր ԴՈՒՄՈՒԶԻ , ստացվում է որ Քրմապետի լրիվ անունն էր ՏԻՐ ԴՈՒՄՈՒԶԻ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել ՏԻՐԻ ԴՈՒՄԸԶԻ:

Նրան է խորհրդանշում 3 թիվը: Հետաքրքիր փաստ է այն որ հնդկերենում թիվը կոչվում է ՏԻԼ
Հաշվի առնելով այն հանգամանքը որ հնդիկները չեն կարողանում արտաբերել Ր տառը, ապա մեծ հավանականությանբ կարելի ասել որ 3 թիվը հնդկերենում կոչվում է ՏԻՐ: 

Տեսնենք թե ինչպես է հնչում 3 թվի անունը տարբեր լեզուներում:

Ռուսերեն, Անգլերեն
Три, three
տրի
Տիրի
Իտալերեն, Իսպաներեն
tre, tres
տրե
Տիրե
Ֆրանսերեն
Trois
տրոի
Տիրոի
Շումեր
Iri
իրի
Տիրի


Առաջին 3 տողերում սղված է Ի տառը, իսկ շումերական տարբերակում սղված է Տ տառը: Ստացվում է, որ 3 թիվը կոչվել է Տիրի կամ Տիրե կամ Տիրոի:

Այստեղից կարելի կատարել հետևյալ եզրահանգումները   

1. Դպրության Աստվածը կոչվել է ոչ թե ՏԻՐ այլ ՏԻՐԻ

2. ԷՆԿԻ Աստծո կրտսեր որդու անունը ոչ թե ԴՈՒՄՈՒԶԻ է այլ ԴՈՒՄԸԶԻ

3. Առաջին Քրմապետի անունն էր ՏԻՐԻ ԴՈՒՄԸԶԻ


Քանի որ Հին Հայաստանում թագավորներ չկային և Քրմապետը հանդիսանում էր Առաջնորդ և Ցեղապետ ապա Առաջին Քրմապետը հենց հանդիսացել է Առաջին Նահապետը, ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԽՈՅը:

ՀայրԿի, ՄայրԿի, որդի Դումըզի
ՅակԿԻ                 ԴիւԿի                    Դումըզի














Ինչու է 3 Տիրին հանդիսանում ԽՈՅը:
Դա պարզ երևում է երբ 3 թիվը շրջում եք 90 աստիճանով անմիջապես հայտվում է ԽՈՅը:
Հայկական ճարտարապետության մեջ լայն տարածում ստացած «խոյակները» հանդիսանում են Դպրության Աստծո՝ ՏԻՐԻ, Սուրբ երրորդության, Առաջին Քրմապետի-Նահապետի խորհրդանիշը: Հետագայում խոյակները լայն տարածում ստացան ամբողջ աշխարհում: 
Խոյակները հանդիսանում են ՏԻՐԻ կամ ԽՈՅի, 3 թվի խորհրդանիշը
Խոյակը Տիր Աստծո խորհրդանիշը