Համադրելով Հայաստանի տարբեր շրջաններից հավաքված այս ոտանավորի գրեթե բոլոր հասանելի տարբերակները, հնարավոր եղավ մաքրել դարավոր փոշուց ու աղավաղումներից և վերականգնել ոտանավորի օրիգինալ տարբերակը:
Յակի Դյուկ է Դըմըզան
չարը չուկ է պպզամ
Հաղթա Կոճակ Տուր
պլոճակ ճանե Ճուկ
Սկզբում թվում է թե ոտանավորը իրենից
ներկայացնում է անկապ բառերի համադրություն: Բայց ուսումնասիրությունը բացահայտեց, որ
ոտանավորը հանդիսանում է քրմական խոսքի տիպիկ օրինակ, երբ մեկ նախադասության ներսում
կարող է թաքնված լինել մի քանի իմաստ, ընդ որում այդ իմաստները երբեք չեն հակասում
մեկը մյուսին, բայց լրացնում են իրար: Հենց սա է հանդիսանում քրմական լեզվի յուրահատկությունը:
Ոտանավորը բացահայտեց նաև Հայոց Լեզվի զարգացման և աղավաղման
ընթացքը: Օրինակ Յակի բառը, որը նշանակում
է եզակի: Տվյալ դեպքում եզակի բառը նպատակային աղավաղման տիպիկ օրինակ
է: եզ մասնիկը ավելացվել է Յակի բառի սկզբում
որպեսզի Հայերը մոռանան որ Յակի բառը հանդիսանում է Արարիչ Աստծո անուններից մեկը ինչպես
օրինակ Էնկի-ն:
Էնկի – ժամանակակից Հայերենով
նշանակում է՝ Է՜ն Աստված, Տեր Աստված, Տեր-Կենդանի, Տեր Կենդանաց, Տեր Կենաց:
Յակի – Յակ Կի նշանակում
է՝ Եզակի Աստված, Միակ Աստված, Միակ Կենաց Աստված:
1 թվի անունը՝ մեկ հանդիսանում է միակ բառի
բնական աղավաղման օրինակ:
Հայերը սիրում են կրկնել Նա է միակը
և աննմանը , բայց միակ բառը՝ Մի-Յակ արդեն նշանակում է մի հատ և եզակի: Աշխարհի շատ լեզուներում 1 թվի
անունը խորհրդանշում է եզակիություն: Հայերը 1 թիվը կոչել են ՄիՅակ իսկ երբեմն էլ ՅԱԿ:
Վերջին տարբերակը պահպանվել է մի քանի ժողովուրդների մոտ:
Այսպիսի
տեսք է ստանում ԵԶԱԿԻ բառի զարգացման ընթացքը՝
ՅԱԿ –> ՅԱԿԻ -> ԵԶԱԿԻ
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDelete