ՁՈՒԿը, ՁՈՒն, ՕՁը
և 2 թիվը
Յակի Դյուկ է Դըմըզան
Դիուկ բառը հին հայերենով նշանակել է առաջնորդ, իսկ ավելի ճիշտ՝ հոգևոր առաջնորդ: Հայերենից է այն անցել սկզբում լատիներեն DUCE ձևով, որը նույնպես նչանակում է առաջնորդ: Հետագայում տայածվել է մյուս լեզուներում Duke ձևով և հետո դարձել է տարածված անուն և ազգանուն: Հայերենում այն չի պահպանվել մի քանի պատճառներով՝ նախ քրիստոնեությունը Հայաստանում կիրառում էր ամենախիստ գրաքննություն և մյուս կողմից Հայերիս համար ՄԻԱԿ ԴԻՈՒԿ է ԴՈՒՄԸԶԻՆ՝ նա ով եղել է առաջին քրմապետը և ով հիմնադրել էր քրմությունը, նպատակ ունենալով փոխանցել քրմերին Գիտության Լույսը:
Քրմապետ |
Դիուկ բառը համահունչ է Ձուկ բառի հետ: Մի գուցե սա է պատճառը թէ ինչու էր Քրմապետը կրում ձկնակերպ հագուստ, որը հետագայում յուրացվեց քրիստոնեա հոգևորականների կողմից: Շատ հնարավոր է, որ Առաջին Քրմապետը հենց հանդիսանում է առասպելական ՕԱՆԵՍ-ը, ով դուրս էր գալիս ջրից որպեսզի մարդկանց փոխանցեր Տիեզերական Գիտելիքը:
Բայց ԴԻՈՒԿ է արտահայտությունը ունի ևս մեկ գաղտնիք:
Այն կարելի է ընթերցել որպես ԴԻՈՒ ԿԵ դասական Հայերենով գրվում է Դիւ ԿԵ, այսինքն Կենաց Մայր Աստվածուհի: Փաստորեն Մայր Աստվածուհուն կոչել են նաև Ձու Կե այսինքն Կենաց Ձու: Ստացվում է որ ԴԻՈՒԿ է արտահայտության ներսում թաքցրած է ՁՈՒԿ-ը որը Քրմապետի խորհդանիշն է և Կենաց Ձու-ն որը Մայր Աստվածուհու խորհրդանիշն է:
Կենաց Ձու |
Հենց Մայր Աստվածուհու պատվին է 2 թիվը կոչվել ԴՈՒ-Դիու-Դիւ
Պետք է անընդհատ հիշել, որ Հայերենը չունի ՈՒ հնչյուն և դա է Հայերենի առանձնահատկությունը: Փոխարենը մենք ունեինք ւ տառը որը հնչում էր ՈՒԸ կամ ՈՒԱ, իսկ ժամանակակից դու բառը հին Հայերենով հնչում էր դիու ինչպես որ այսօր հնչում է սյունիքում: Այսօր շատ ազգեր Աստծված կանչելիս դիմում են Dieu կամ Dio : Իրականում նրանք կանչում են Մայր Աստվածուհուն՝ Դիւ-ին: Հենց Դիւ Մայր Ասվածուհուն է նվիրված ԴՎԻՆ քաղաքը, որի ճիշտ անվանումն է Դիւին: Հիմա արդեն պարզ է, թե ինչու 2 թվի անունը՝ Դու-Դիու-Դիւ քրիստոնեության ընդունումից հետո փոխեցին ոչինչ չնշանակող ԵՐԿՈՒ անունով: Նպատակն էր մոռացության տալ Մայր Աստվածուհու անունը:
Իսկ ՕՁ ը ինչ կապ ունի այս ամենի հետ:
Պատահական
չէ, որ 2 թիվը նման է Ձ տառին և միաժամանակ նման է ՕՁ ի: ՕՁ-ը ուղղակի հիշեցում է, որ ԴԻ
երկհնչունը կարելի է կարդալ Ձ, և հակառակը,
որ ՁՈՒԿ-ը գաղափարագրերում կարելի է կարդալ
ԴԻՈՒԿ այսինքն Քրմապետ, իսկ ՁՈՒ-ն ՕՁի առկայության դեպքում արդեն նշանակում
է ԴԻՈՒ - Մայր Աստվածուհի: Այսինքն ՕՁը
թաքնագիտության կամ իմաստության խորհրդանիշն է և քանի որ քրմական լեզուն իրենից ներկայացնում
է խտացված բազմաշերտ ինֆորմացիա, ապա ՕՁը
նշանակում է Փնտրիր Իմաստը Խորքում:
ՕՁ-ի Լեզու նշանակում է թաքնագիտության լեզու:
Այսպիսով ստացվում է որ մենք ունեցել ենք 2 Կենաց Աստված 1. Հայր Աստված -- Յակ ԿԻ, Էն ԿԻ, Ակ Կի, Ակ Կեան
2. Մայր Աստված -- Դիւ ԿԻ,
Յակ Կի և Դիւ Կի |
Հայր և Մայր Կենաց Աստվածները շատ հաճախ պատկերվում էին 2 Կենաց Ծառերի տեսքով՝ ինչպես այս քարի վրա: Մայր Աստվածուհուն Հնդկաստանում կոչում են ԴիւաԿի: Ինչպես տեսնում եք անվանումը մեծ փոփոխության չի ենթարկվել: Որպես հուշում շումերագետների համար՝ ENKI Աստծո կնոջ անունը ոչ թե NINKI է, ինչպես ընդունված է լայն շրջանակներում, այլ DIWKI -ԴիւԿԻ.
No comments:
Post a Comment